Եմենի հուսիները հայտարարելեն, որ հարվածել են Իսրայելի ՊՆ շենքին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հուսիները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի վրա։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։

 «Զուլֆիկար» բալիստիկ հրթիռով  հարվածներ են հասցվել Իսրայելի պաշտպանության նախարարությանը։ Հրթիռը խոցել է թիրախը բարձր ճշգրտությամբ, և իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ այն:

Շաբաթ օրը իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եմենից արձակված հրթիռի պատճառով երկրի կենտրոնական հատվածի մի շարք շրջաններում օդային հարվածի ազդանշաններ են հնչել։ Ինչպես պարզաբանել է բանակը, Իսրայելի ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսացել են հրթիռը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։