ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, կմեկնի Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու, եթե այդ երկիր այցելի նաև իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը։
Թրամփը նշել է, որ Պուտինը ցանկանում է, որ ինքը Ստամբուլում ներկա լինի Ուկրաինայի համար, բայց չգիտի՝ Պուտինը կգա, թե ոչ։
«Ես չգիտեմ՝ նա (Պուտինը) այնտեղ կլինի՞, եթե ես այնտեղ չլինեմ։ Գիտեմ, որ նա կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա ընդամենը հնարավորություն է»։