Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակություններն արդեն Սպիտակ տան Օվալաձև սենյակում են, մեկնարկել են բանակցությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրվեն որոշակի անվտանգության երաշխիքներ։
«Անվտանգության առումով շատ օգնություն կլինի, շատ օգնություն։ Նրանք առաջնագծում են, քանի որ այնտեղ է դա տեղի ունենում, բայց մենք նույնպես կօգնենք նրանց։ Մենք կմասնակցենք այդ գործընթացին», – ասել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է՝ ուկրաինական հակամարտության ավարտի ողջամիտ հնարավորություն կա։
«Պուտինը ցանկանում է, որ հակամարտությունը դադարի»,-ասել է Թրամփը:
Զելենսկին Սպիտակ տանը չի պատասխանել հարցին, թե պատրաստ է արդյոք տարածքային զիջումների: Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորումը պետք է կայուն լինի։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի. դա են ցանկանում կողմերն ու ամբողջ աշխարհը։
«Այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ։ Եթե ոչ, ապա Ուկրաինային աջակցությունը դադարեցվում է»,-ասել է Թրամփը և հավելել, որ օրվա վերջում հստակ կասի Ուկրաինայում ԱՄՆ զորքերի տեղակայման հնարավորության մասին։
Սպիտակ տունը պահանջել էր, որ Զելենսկին հանդիպմանը ներկայանա կոստյումով, ինչը և նա արել է։
Թրամփը Վլադիմիր Զելենսկուն գովել է կոստյումի համար։
«Դու հիանալի տեսք ունես այդ կոստյումով։ Հիշում եմ, որ նախորդ անգամ քեզ հանդիմանեցին, -ասել է ԱՄՆ նախագահը։