Դանիայում AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության պատրաստուկով պատվաստումը ժամանակավորապես դադարեցվել է պատվաստվողների մոտ մակարդուկի առաջացման մասին տեղեկությունից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«AstraZeneca-ի պատրաստուկով պատվաստումը դադարեցվել է մինչև հաջորդ ծանուցումը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաղորդվել է դրանով պատվաստված մարդկանց մոտ թրոմբի ծանր դեպքերի մասին: Այս ֆոնի վրա Դեղերի եվրոպական գործակալությունը սկսել է AstraZeneca պատվաստանյութի հետազոտություն: Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Դանիայում մահվան դեպքի»: