Տիբեթական բուդդիզմի հետևորդների հոգևոր առաջնորդ 14-րդ Դալայ Լաման այսօր հնդակական հիվանդանոցում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
«Ըստ իմ մտերիմ ընկերների, այդ թվում բժշկի, պետք է պատվաստվել լուրջ խնդիրներից խուսափելու համար: Դա շատ կարևոր է, ուստի ես պատվաստվել եմ: Ես ուզում եմ, որ ավելի շատ մարդիկ չվախենան և պատվաստվեն», ասել է Դալայ Լաման YouTube-ի իր պաշտոնական ալիքում տեղադրված տեսանյութում:
Նա չի հստակեցրել, թե որ պատրաստուկով է պատվաստվել:











