ԱՄՆ Ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որը նախատեսված էր հունվարի 31-ին, հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին գրում է Rolling Stone ամսագիրը: Հրապարակումը հայտնում է, որ միջոցառման նոր ամսաթիվը դեռ անհայտ է:
Կազմակերպիչները մտադիր են 63-րդ ամենամյա արարողությունը անցկացնել մարտ ամսին: Նշվում է, որ այն հետաձգվել է Կալիֆորնիայում COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով:
Գրեմմին շնորհվում է 1959 թվականից:










