ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը կայացած նիստում Անտոնիու Գուտերեշին նշանակել է երկրորդ ժամկետով համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար: Համապատասխան որոշումը նիստում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզկիրը:
«Ես պատիվ ունեմ հայտարարելու Անտոնիոu Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրորդ ժամկետում նշանակելու մասին` 2022 թվականի հունվարի 1-ից 2026 թվականի դեկտեմբերի 31-ը», ասել է նա:
Գուտերեշին նշանակելու մասին բանաձևն ընդունվել է առանց քվեարկության, համընդհանուր հաստատմամբ: Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնի միակ թեկնածուն էր: Ավելի վաղ դրան աջակցել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհուրդը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է հինգ տարի ժամկետով:




