Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե վերջիններս դառնան Աֆղանստանի կառավարության մաս: Համապատասխան հայտարարությունն արել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Daily Telegraph-ին տված հարցազրույցում: Ինչպես նշել է Ուոլեսը, Մեծ Բրիտանիան կընդունի այդ իրավիճակը Աֆղանստանում, եթե կատարվեն միջազգային պարտավորություններ:
«Ինչ էլ որ լինի կառավարության կազմը, պայմանով, որ այն համապատասխանի որոշակի միջազգային նորմերի, Բրիտանիայի կառավարությունը կաշխատի դրա հետ», ասել է Պաշտպանության վարչության պետը:
Նրա կարծիքով՝ թալիբները անցյալի սխալները չեն անի: Նրանք ցանկանում են միջազգային ճանաչում, և դրա համար անհրաժեշտ է լինել խաղաղության ջատագով:
Ուոլեսը նաև կոչ է արել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիին և «Թալիբան» շարժմանը համատեղ աշխատել տասնամյակների հակամարտությունից հետո երկրում կայունություն հաստատելու համար: