Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բուլղարիան սահմանները բացում է Սպուտնիկ V-ով պատվաստված ռուսաստանցիների համար

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Բուլղարիայի փոխվարչապետի և զբոսաշրջության նախարարի պաշտոնակատար Մարիանա Նիկոլովան հայտարարել է, որ Բուլղարիան սահմանները բացում է Սպուտնիկ V-ով պատվաստված ռուսների համար:

«Մայիսի 1-ից Բուլղարիան բացում է ամառային տուրիստական ​​սեզոնը։ Բուլղարիայի առողջապահության նախարարության կողմից հաստատված պատվաստանյութերի ցանկում կա ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութը, ինչը թույլ կտա պատվաստված ռուսաստանցիներին, ինչպես նաև այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներին, կատարվածված պատվաստումների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելով ազատորեն մուտք գործել երկիր», ասել է Նիկոլովան: