ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Իսպանիայի ազգային ռադիոյին տված հարցազրույցում մեկնաբանել է Աֆղանստանում իրադարձությունները:
«Այն, ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, պարտություն է արևմտյան աշխարհի համար, և մենք պետք է ուղղակի նայենք դրան և քաջություն ունենանք դա ընդունելու, վերլուծելու պատճառներն ու հետևանքները, որոնք աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ կարևոր կլինեն, քանի որ այն, ինչ տեսնում ենք, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից ի վեր ամենակարևոր աշխարհաքաղաքական իրադարձությունն է», ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: