ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Բելառուսի և Վենեսուելայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլաս Մադուրոն նման իրավիճակներում են, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք երկուսն էլ գտնվում են նույն իրավիճակում, երկու նախագահներ, որոնք զբաղեցնում են իրենց պաշտոնները ընտրությունների արդյունքում, որոնց օրինականությունը մենք չենք ճանաչում, բայց դա նրանց չի խանգարում ունենալ այն ուժը, որն ունեն», ասել է Բորելը: