ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը գտնում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի զրույցը երկու երկրներին օգուտ կտա: Այդ մասին նա հայտարարել է Financial Times-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ օգտակար կլինի, եթե երկու նախագահները կարողանան դեմ առ դեմ խոսել», ասել է նա։
Բլինկենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ լարվածության սրմամբ, բայց պատրաստ է պատասխանել, «եթե Մոսկվան անպատասխանատու պահվածք ցուցաբերի»:
ԱՄՆ պետքարտուղարը գտնում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են առաջընթաց գրանցել ռազմավարական անվտանգության ոլորտում:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի փորձում զսպել Չինաստանին, բայց ցանկանում է «միջազգային կանոնների հիման վրա կարգը պահպանել»: