ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ամերիկյան կողմը մասնակցելու է Ղրիմի պլատֆորմի ֆորումին, որը Ուկրաինան նախաձեռնել է օգոստոսին:
Բլինկենը Twitter-ում գրառում է կատարել Ղրիմում «Ռուսաստանի իշխանությունների կողմից լիազորությունների չարաշահման» մասին:
«Մենք դատապարտում ենք Ղրիմում Ռուսաստանի չարաշահումները, հատկապես մայիսի 18-ի, երբ հիշում ենք, թե ինչպես 77 տարի առաջ Ստալինը սկսեց Ղրիմի թաթարներին արտաքսել իրենց հայրենի թերակղզուց: Մենք անհամբերությամբ սպասում ենք Ղրիմի պլատֆորմի գագաթաժողովին մեր մասնակցությանը», ասվում է հաղորդագրության մեջ: