Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 10-ից 14-ը նախատեսված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Ղրղզստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, Govorit Moskva ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով Ղրղզստանի կողմից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2022» զորավարժությունների չեղարկման հնարավոր պատճառները, ասել է. «Սա խաղ է, որը խաղում են ամբողջ աշխարհում, որպեսզի չընկնեն Արեւմուտքի որեւէ պատժամիջոցների տակ: Ղրղզստանը ազդանշաններ է ստանում, որոնք գալիս են մի կողմից Արեւմուտքից, որի հետ այդ երկիրը չի ցանկանում վիճել, իսկ մյուս կողմից վերլուծում է, թե որքան ուժեղ ենք մենք, ինչպես ենք կարողանում հաղթանակի հասնել Ուկրաինայի դեմ պայքարում: Բիշքեկն այժմ փորձում է հեռանալ Մոսկվայից եւ խուսափել պատժամիջոցներից»: