Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ արևի և քամու էներգիան դեռ ի վիճակի չէ հասնել էներգիայի արտադրության անհրաժեշտ մասշտաբի՝ մարդկությանը անհրաժեշտ կարիքները բավարարելու և աղտոտող էլեկտրակայանների մեծ մասին փոխարինելու համար:
Նրա կարծիքով, ներկայիս պայմաններում մթնոլորտը պաշտպանելու և կլիմայական վտանգավոր փոփոխությունները զսպելու միակ միջոցը համաշխարհային արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժնի ավելացումն է:
«Անհրաժեշտ է, որ էներգիայի 25%-ի գեներացիան հասանելի լինի անկախ եղանակից: Միջուկային տրոհումը և ջերմամիջուկային սինթեզը իսկապես միակ բաներն են, որոնք կարող են աշխատել նման մասշտաբով», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին Գեյթսին։