Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բելուջների առաջնորդները Հնդկաստանի կառավարությանը կոչ են արել բացել Բելուջիստանի դեսպանատուն Նյու Դելիում: Սա բավականին հետաքրքիր իրավիճակ է այն իմաստով, որ դեռևս Պակիստանի հակազդեցությունը և դրան Հնդկաստանի հավանական մասնակցության պատրաստակամությունը չկա։ Հաջորդիվ բելուջները նաև դիմել են ՄԱԿ-ին խնդրանքով, որպեսզի ՄԱԿ–ը իրավազոր ճանաչի իրենց հռչակագիրը։

Բելուջները, այս քայլը անելով միանգամից պարզում են իրենց ռազմավարական կողմնորոշումը՝ դեպի Հնդկաստան, հռչակելով, որ Քաշմիրի հարցում լիակատար աջակցում են հնդկական քաղաքականությունը։ Բնականաբար, անկախ Բելուջիստան հնարավոր չէ ստեղծել առանց Նյու Դելիի գործուն և ամբողջական աջակցության, ինչը հրաշալի հասկանում են բելուջները, և միանգամից սկսում պարզել իրենց ռազմավարական ընտրությունը։ Սա մի տեսակ փոխշահավետ գործարք է, որը մի կողմից կթուլացնի Պակիստանը, կսահմանափակի վերջինիս կարողություններն ու ազդեցությունը, իսկ մյուս կողմից Հնդկաստանը ձեռք կբերի նոր դաշնակից, որը իր գոյության համար երախտապարտ կմնա Հնդկաստանին։

Եվս մի կարևոր հայտարարություն է հնչել, որով, փաստորեն, բելուջները նաև ռազմավարական գործարք են առաջարկում՝ «ռեսուրսներ՝ աջակցության դիմաց»։ Հնդկաստանին առաջարկվում է ապագա Բելուջիստանի բնական պաշարների շահագործման դիմաց սատարել անկախության պայքարին։

Բնականաբար, Հնդկաստանի համար ձեռնտու է Պակիստանի մասնատման հեռանկարը, և ես կարծում եմ, որ Հնդկաստանի վերջին #SINDOOR օպերացիան այդ իմաստով ավելի ռազմավարական նպատակներ ուներ, քան զուտ ռազմական, և դրա մասին հայտարարեցին թե վարչապետ Նարենդրա Մոդին և թե՛ Պաշտպանության նախարարը, թե՛ ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։

#SINDOOR օպերացիայի հաջորդ փուլը կարծում եմ կլինի Պակիստանի ներսում անկայունությունների շարքը, որը կարող է հանգեցնել ո՛չ միայն Բելուջիստան պետության ստեղծմանը, այլև Պակիստանի ելքը դեպի Արաբական ծով սահամանափակմանը. Բելուջիստանը զբաղեցնում է Արաբական ծովի պակիստանյան ափերի մոտ 80 տոկոսը:

Կա նաև այլ սցենարի հավանականություն՝ Պակիստանը, առաջ անցնելով, փորձի լուծել Հնդկաստանի հետ Քաշմիրի հարցը՝ անգամ զիջումների միջոցով, փոխարենը Հնդկաստանից ստանա ներքին հարցերին չմիջամտելու երաշխիքներ։ Այս պարագայում, կարծում եմ, որ անկախ Բելուջիստանի հեռանկարը առավել քան մշուշոտ կլինի, մյուս կողմից Քաշմիրի հարցը եթե Պակիստանի համար ունի առավելապես ազգային–արժանապատվության, էմոցիոնալ կապի և այլն նշանակություն, ապա Բելուջիստանի տարածքը ռազմավարական նշանակություն ունի ո՛չ միայն Արաբական ծովի ափերին գտնվելու, այլև բնական գազի և այլ պաշարների առկայությամբ, աշխարհագրական դիրքով։

Քաղաքագետ Արա Պողոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

Հաջորդ գրառումը

Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքը հանդիպել է Լեո XIV-ի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքը հանդիպել է Լեո XIV-ի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական