NEWS.ru-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 14-ից հնարավոր չի լինի մուտք գործել Բաքու: Այս մասին հաղորդվում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործառնական շտաբում:
“Նախարարների կաբինետի որոշման համաձայն, 2020 թ. դեկտեմբերի 14-ի ժամը 00:00-ից մինչև 2021 թ. հունվարի 18-ի ժամը 00:00-ն ամբողջ երկրում մտցվում է ավելի խիստ կարանտինային ռեժիմ”, ասված է հանրապետության նախարարների կաբինետին կից գործող շտաբի հայտարարության մեջ: