Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է Տրանսադրիատիկ գազատարի (TAP) միջոցով Եվրոպա կոմերցիոն գազի մատակարարման մեկնարկի մասին:
Գերատեսչությունը նշել է, որ ադրբեջանական գազի հոսքը դեպի եվրոպական շուկա «նոր էջ է բացում որպես գազի երկիր Ադրբեջանի զարգացման մեջ»:
Բացի դրանից, մատակարարումների մեկնարկով իրականացվել է Հարավային գազային միջանցքի ռազմավարական նպատակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: