«Իդա» փոթորիկը, որն անցյալ շաբաթ ջրհեղեղների պատճառ դարձավ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հատվածում, ցույց տվեց, որ կլիմայի փոփոխությունն արդեն ընթացքի մեջ է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոթորիկից տուժած Նյու Ջերսիի բնակավայրերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Տասնամյակներ շարունակ գիտնականները նախազգուշացրել են եղանակի ծայրահեղությունների մասին … և կլիմայի փոփոխությունն այստեղ էր: Եվ մենք հիմա անցնում ենք դրա միջով: Մենք այլևս ժամանակ չունենք… Մենք գտնվում ենք այն շրջադարձային կետերից մեկում, որտեղ կա՛մ գործում ենք, կա՛մ իսկական անախորժության մեջ ենք հայտնվելու», – նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Բայդենը մտադիր է ավելի ուշ Նյու Ջերսիից մեկնել Նյու Յորք, որտեղ կայցելի Քուինս շրջանը, որը նույնպես տուժել է «Իդա» փոթորկի ժամանակ ջրհեղեղներից:










