Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բայդենը պատասխան չի տվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման մասին հարցին

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը չի մեկնաբանել նոյեմբերի վերջերին Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Լրագրողների այն հարցին, արդյոք Վաշինգտոնն ունի մեկ այլ ծրագիր, եթե դիվանագիտական ​​մեթոդն Իրանի դեմ անարդյունավետ լինի, Բայդենը պատասխանել է, որ դեռ պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման։

«Ես հիմա չեմ մեկնաբանի Իրանը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը։

ԱՄՆ նախագահը նաև հրաժարվել է պատասխանել Չինաստանի վերաբերյալ համանման հարցին։

«Ամեն ինչ իր ժամանակին, մենք նախ պետք է մյուս հարցով զբաղվենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։