Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Անկախության օրվա առթիվ։
Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին ժողովրդավարության ու տնտեսության զարգացման գործում: ԱՄՆ-ը նաև կշարունակի աջակցել Վրաստանին դաշինքին անդամակցելու հարցում, ասված է շնորհավորական նամակում: