ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-ին ողջունել է Ժոզեֆ Աունի՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելը և հույս հայտնել, որ երկիրը կվերականգնվի լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև հակամարտությունից հետո. ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Այժմ նախագահ Աունն առանցքային դեր կխաղա, քանի որ Լիբանանը և Իսրայելը լիովին պահպանում են հրադադարի ռեժիմը, և հարյուր հազարավոր մարդիկ վերադառնում են իրենց տներ, իսկ Լիբանանը վերականգնվում է: Ես վստահում եմ նախագահ Աունին: Ես հաստատ հավատում եմ, որ նա հարմար ղեկավար է այս ժամանակի համար»,- հավելել է Բայդենը։
Նշենք, որ Լիբանանը երկու տարի նախագահ չուներ։ Երկրի խորհրդարանը 12 անգամ փորձել է նախագահ ընտրել, բայց չի հաջողվել։
Փորձագետները Լիբանանի խորհրդարանի քվեարկությունը համարում են վերջին տարիների ամենալուրջ քաղաքական փորձությունը երկրի համար։ Բանն այն է, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ընտրությունն ազդանշան կլինի, որ Իրանի ազդեցությունը նկատելիորեն թուլացել է։