ԱՄՆ-ը չի վերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ բանակցություններին վերադառնալու համար. ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ոչ»,- արձագանքել է Բայդենը CBS News- ի հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը կվերացնի պատժամիջոցները Իրանին բանակցային սեղան շուրջը վերադարձնելու համար: Նա նաև համաձայնել է, որ Իրանը պետք է կատարի առաջին քայլը և դադարեցնի ուրանի հարստացումը: