Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ նախագահը հետաքրքրություն է հայտնել կառուցողական հարաբերություններում` լայն համագործակցությամբ և տարաձայնությունների արդյունավետ կարգավորմամբ: Առաջնորդները պայմանավորվել են հունիսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացնել անձնական հանդիպում`քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջ շրջանակը», ասվում է տեքստում։