Աֆղանստանում պայթյունների արդյունքում զոհ կա

Առնվազն մեկ մարդ է զոհվել և ինը մարդ վիրավորվել շաբաթ օրը Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սամանգան նահանգում տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում:

«Այսօր մոտավորապես կեսօրին Այբակ քաղաքում ընկել է երկու ական, ինչի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ և վիրավորվել ինը մարդ», մեջբերում է Սինհուա գործակալությունը հանրապետության ՆԳՆ ներկայացուցչի խոսքերը:

Նրա համաձայն, ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: