Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Աֆղանստանի կրոնական դպրոցում պայթյունի հետևանքով զոհվել է յոթ մարդ

Աֆղանստանի արևելքում` Խոստ նահանգի կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, տուժել է ավելի քան 15 անձ, ՌԻԱ գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը:

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, կրոնական դպրոցում ձեռքի նռնակ է պայթել: