Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին վարակած կորոնավիրուսի շտամը չի համապատասխանում նոր, առավել վտանգավոր տարբերակներին: Այդ մասին հաղորդել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
«Իրականացվել է SARS-CoV-2 գենոմի հաջորդականացում: Բացահայտված շտամը (B.1.1.1) չի համապատասխանում որևէ նոր տարբերակի, որոնք այժմ տարածվում և անհանգստացնում են», ասված է նախագահի բժշկի կողմից ստորագրված հաղորդագրության մեջ: ,
Ֆերնանդեսի մոտ վարակի ախտանիշներ չկան, հիվանդության ընթացքը մեղմ է, գրում է ՏԱՍՍ-ը։





