Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մեկ շնչի հաշվով բարձր եկամուտ ունեցող երկրներին հորդորել է իրենց կորոնավիրուսի պատվաստանյութերից մի մասը հատկացնել COVAX մեխանիզմին, որի նպատակն է ապահովել ավելի աղքատ երկրների բնակիչների համար պատվաստանյութերի հասանելիությունը:
«Աշխարհում COVID-19-ի դեմ արվել է 210 միլիոն պատվաստում, բայց դրանց կեսը միայն երկու երկրում է իրականացվել, իսկ 80%-ը՝ 10 երկրներում: Միևնույն ժամանակ, ավելի քան 200 երկրներ դեռ չեն օգտագործել ոչ մի չափաբաժին պատվաստանյութ», ասել է գլխավոր տնօրենը:
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ ապրիլի 7-ին սպասվող Առողջապահության համաշխարհային օրվա թեման կլինի «ավելի առողջ և ավելի արդար աշխարհ կառուցելը»:



