Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը ավարտել են նեղ կազմով բանակցությունները: Ավարտի մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Զրույցը տևել է գրեթե երկու ժամ:
Հանդիպման սկզբում Պուտինը հույս է հայտնել, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ բանակցություններն արդյունավետ կլինեն: Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին գագաթաժողովն անցկացնելու նախաձեռնության համար: Ամերիկացի առաջնորդն իր հերթին ասել էր, որ ակնկալում է քննարկել հնարավոր համագործակցության և տարաձայնությունների ոլորտները և շեշտել, որ «միշտ ավելի լավ է դեմ առ դեմ հանդիպել»: