Որոշ երկրներ կործանարար ազդեցություն են ունենում Սիրիայում քաղաքական գործընթացների վարման վրա: Հանրապետության նախագահ Բաշար Ասադն այս կարծիքն է հայտնել Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, Սոչիում և Նուր-Սուլթանում անցկացված քաղաքական իրադարձությունները նպաստեցին Սիրիայում կյանքի նորմալացմանը:
«Ես կցանկանայի նշել այն փաստը, որ մեր կողմից իրականացվող քաղաքական գործընթացները դադարել են մոտ երեք տարի: Սա, իհարկե, որոշակի պատճառներ ունի: Կան պետություններ, որոնք ամեն հնարավոր եղանակով կործանարար կերպով ազդում են քաղաքական գործընթացների վարման հնարավորության վրա», – ասել է Սիրիայի նախագահը, որի խոսքերը մեջբերված են Կրեմլի կայքում:
Ինչպես ընդգծել է Ասադը, ռուսներն ու սիրիացիները զգալի արդյունքների են հասել ոչ միայն գրոհայինների գրաված տարածքների ազատագրման և ահաբեկչության ոչնչացման գործում, այլև նպաստել են փախստականների վերադարձին:




