Անհայտ անձը սպառնում է պայթեցնել նռնակը, որը այսօր մտցրել է Ուկրաինայի կառավարության շենք: Այս մասին հայտարարել է «Ուկրաինա-24» հեռուստաալիքը:
Տղամարդը հայտարարել է, որ շենքը գրավված է, իսկ ինքը ողջ դուրս չի գա: Բոլոր աշխատակիցները տարհանվել են շենքից:
Սպառնացող անձը Դոնբասում ուժային գործողության վետերան է: Նա առաջ է քաշել պահանջներ, սակայն դրանց մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Տեղում աշխատում են հատուկ ջոկատայինները: Ժամը 13:00-ին նախատեսված է Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստը: