Ամերիկացի փորձագետները գտնում են, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի տարատեսակն է արդեն տարածված ԱՄՆ-ում վարակման նոր դեպքերում: Այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցում ասել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին:
Նրա խոսքերով, «В.1.1.7-ը այժմ ԱՄՆ-ում շրջանառվող ամենատարածված տեսակն է»:
Վալենսկին, որի ելույթը հեռարձակվել է կենտրոնական հեռուստաալիքներով, նշել է, որ այժմ հիվանդանոցներ են ընդունվում ավելի ու ավելի շատ 30-ից 50 տարեկան մարդիկ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի ղեկավարի համաձայն, նրանցից շատերի մոտ կորոնավիրուսի պատճառած հիվանդությունը «ծանր է անցնում»: