ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդարացվել է իմպիչմենտի դատավարության ընթացքում: Այդ մասին վկայում են քվեարկության միջանկյալ արդյունքները: Իմպիչմենտի մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր, որ այս որոշմանը աջակցեին 67 սենատորներ, գրում է news.ru-ն: Չնայած խորհրդարանում Դեմոկրատական կուսակցության մեծամասնությանը` «այո» քվեները բավարար չէին:
Թրամփը դարձավ պատմության մեջ միակ ամերիկյան առաջնորդը, որը Ներկայացուցիչների պալատում երկու իմպիչմենտ է ստացել, սակայն ԱՄՆ Սենատը երկու անգամն էլ արդարացրել է նրան: