ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն կմեկնի Իսրայել, որից հետո կմեկնի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու, մասնավորապես, պատանդների ազատ արձակման հարցը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Պետական դեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն նոյեմբերի 1-ին կմեկնի Իսրայել», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նա կհաստատի ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին: