Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել

Տեխասում ինքնաթիռի վթարի հետևանքով 21 ուղևորներից մեկը վիրավորվել է, հայտնում է ՌիԱ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական Click2Houston հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ McDonnell Douglas DC-9-87 ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել Բրուքշիր քաղաքի շրջանում գտնվող օդանավակայանում:

Ինքնաթիռը, որում եղել է 21 մարդ, պատնեշից անցնելով՝ ջարդվել է, հրդեհվել և մասերի բաժանվել: Այնուամենայնիվ, գրեթե բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները անվտանգ տարհանվել են, միայն մեկ տուժած է տեղափոխվել հիվանդանոց: