ԱՄՆ վարչակազմը կապի մեջ է OPEC-ի երկրների հետ ՝ փոխզիջման հասնելու համար նավթի արդյունահանման հնարավոր բարձրացման հարցում: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Bloomberg գործակալությունը ՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակին:
Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ բանակցություններում, Վաշինգտոնը «ուշադիր հետևում է OPEC+-ի քննարկումներին և դրանց ազդեցությանը գլոբալ տնտեսական վերականգնման վրա»: «ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներն աշխատում են OPEC-ի մայրաքաղաքների հետ` փոխզիջումային լուծման համար», ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, OPEC+ նախարարների հանդիպումը չեղյալ էր հայտարարվել, իսկ նոր ժամկետ չի սահմանվել: Սա հանդիպման չորրորդ հետաձգումն է:




