ԱՄՆ իշխանությունները դատապարտում են ակտիվիստների ձերբակալումը Հոնկոնգում և կոչ են անում անհապաղ ազատ արձակել նրանց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք դատապարտում ենք Հոնկոնգի ընտրություններում դեմոկրատ թեկնածուների կալանավորումն ու մեղադրանքները և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրանց: Քաղաքական կյանքին մասնակցությունն ու խոսքի ազատությունը չպետք է հանցագործություն համարվեն: ԱՄՆ-ն կանգնած է Հոնկոնգի բնակիչների կողքին», Twitter-ում գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: