Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն կմեծացնի իր ներգրավածությունը՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը, որը կապահովի Ղարաբաղի անվտանգությունը. պետքարտուղարի թեկնածու Ա. Բլինքեն

22/01/2021
- Միջազգային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտնում է, որ նախագահ Բայդենի կողմից ներկայացված ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Անտոնի Բլինքենը, նախքան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության հաստատումը, գրավոր պատասխանների միջոցով աջակցություն է հայտնել Հայաստանի անվտանգային կարիքների և Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար ամերիկյան ֆինանսավորմանը։

Այս առիթով Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձանագրել է. «Մենք ողջունում ենք Բլինքենի նվիրվածությունը նոր վարչակազմին, որն աջակցում է Հայաստանի անվտանգային խնդիրներին և Արցախի պաշտպանությանը։ Ադրբեջանի անողոք ագրեսիայի նկատմամբ ամերիկյան՝ ամիսներ տևող անխոհեմ անտարբերության ետնապատկերի վրա, մենք Բայդեն-Հարիս վարչակազմից ակնկալում ենք կառուցողական և պատասխանատու ներգրավում բոլոր այն մտահոգություններում, որ ունեն հայկական ժառանգություն կրող ամերիկացիներն ու մեր բազմաթիվ գործընկերներ»։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի քառամաս հարցմանն ի պատասխան՝ Բլինքենը «աջակցություն է հայտնել Հայաստանի անվտանգությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ու տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը, նկատելով, որ դրանք կօգնեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը»: Բլինքենը նաև ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների համատեքստում, վարչակազմը կվերանայի ամերիկյան անվտանգային աջակցությունը Ադրբեջանին՝ նկատելով, որ եթե որոշ հանգամանքներ հաստատվեն, Բայդեն-Հարիս վարչակազմը կկասեցնի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի պահանջների կատարումից հրաժարման գործընթացը։ Բլինքենը ընդգծել է իր հանձնառությունը՝ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության դեպարտամենտի հետ՝ որոշելու տարածաշրջանի և Հայաստանի անգտանգության կարիքները բավարարելու համար ԱՄՆ օժանդակության մակարդակը։

Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Մենենդեզի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆ-ի վերակտիվացմա և նաև Հայաստանի հետաքրքրություններն արտահայտող լուծման հասնելու վերաբերյալ հարցին՝ Բլինքենը հաստատել է, որ ինքը «կխթանի ԱՄՆ ներգրավածությունը՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը, որը կապահովի Ղարաբաղի անվտանգությունը և կբացառի նոր պատերազմի բռնկումը։ Ասվածը ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահ է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար»:

Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընտրված նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզի և ԱՄՆ հաջորդ պետքարտուղար Անտոնի Բլինքենի գրավոր հարց ու պատասխանին կարող եք ծանոթանալ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության միջոցով, հետևյալ հղումով։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

21․01․2020

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի ավելի քան 20 ահաբեկիչ

Հաջորդ գրառումը

Սա 2-րդ դեպքն է, որ Վիտալի Բալասանյանը չի մասնակցում ԱԽ ընդլայնված կազմով խորհրդակցությանը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19/11/2025
Միջազգային

Լեհաստանը փակում է Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը երկաթգծի վրա դիվերսիայից հետո

19/11/2025
Միջազգային

Եկեղեցիների փոխարեն մզկիթներ. Փաշինյանը Հայաստանի ապաքրիստոնեացո՞ւմ է նախապատրաստում. Политнавигатор

19/11/2025
Միջազգային

Զելենսկին հավանաբար պաշտոնանկ կանի Երմակին

18/11/2025
Հաջորդ գրառումը

Սա 2-րդ դեպքն է, որ Վիտալի Բալասանյանը չի մասնակցում ԱԽ ընդլայնված կազմով խորհրդակցությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական