Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք:
«ԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որոնք մեծացրել են տարածաշրջանային ավելի ընդգրկուն պատերազմի վտանգը»,-նշել է նա, սակայն չի հստակեցրել, թե որքան լրացուցիչ ուժեր են տեղակայվելու կամ ինչ խնդիրներ են նրանց հանձնարարվելու:
Ներկայումս տարածաշրջանում կա մոտ 40. 000 ամերիկացի զինվոր: