Ռուսաստանի պաշտպանության համալիրի հետ ցանկացած նշանակալի գործարք կարող է հիմք հանդիսանալ CAATSA պատժամիջոցների մասին օրենքի ակտիվացման համար, նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Այս մասին հայտնում է РБК-ն:
«Շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցներն ու գործընկերներն ապագայում խուսափեն ռուսական զենք գնելուց, այդ թվում`Ս-400 համակարգերի նոր գնումներից: Ռուսական զենքի հետ կապված ցանկացած նշանակալի գործարք կարող է ենթարկվել CAATSA օրենքին», ասել է Բլինկենը:
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն «հստակ և միանշանակ» կոչ է արել Թուրքիային հրաժարվել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնումներից, քանի որ գնումը վտանգում է ԱՄՆ անվտանգությունն ու դաշնակիցների ռազմական տեխնոլոգիաները, ինչպես նաև խաթարում է ՆԱՏՕ-ի համախմբվածությունը։
«Բացի դրանից, այդ գործարքը թույլ է տալիս Ռուսաստանի պաշտպանական համալիրին զգալի միջոցներ վաստակել, իսկ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, մուտք է ստանում դեպի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերություն», ասել է Բլինկենը: