Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները ավելացնում են Աֆղանստանում հարձակողական գործողությունների տեմպերը, հայտարարում է CNN հեռուստաալիքը: ԱՄՆ Կոնգրեսում հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ «Թալիբան» շարժումը արագացնում է հարձակումները:
Ըստ գնահատականների, դա նշանակում է, որ Քաբուլի համար «սպառնալիքն աճում է»: Միևնույն ժամանակ, ներկա պահին Աֆղանստանի մայրաքաղաքի գրավման անմիջական վտանգ չկա: Պատճառներից մեկը թալիբների դեմ ավիահարվածներ հասցնելու ամերիկացիների կարողությունն է:
Ըստ աղբյուրների, ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ գրոհայիններն ապագայում կարող են վերահսկողություն հաստատել երկրի մեծ մասի վրա և դադարեցնել արտերկրից ներմուծումները Աֆղանստանի իշխանությունների համար: Զեկույցում նշվում է, որ Աֆղանստանում անվտանգության իրավիճակը վատթարանում է ավելի արագ, քան սպասվում էր: