ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները նախագահ Ջո Բայդենին ներկայացրեցրել են կորոնավիրուսի ծագման վերաբերյալ իրենց զեկույցը, սակայն այնտեղ նրանք չեն կարողացել համաձայնության գալ այն մասին, արդյոք վիրուսը լաբորատոր պայմաններում է մշակված, թե՞ ծագել է բնական կերպով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան իշխանությունների երկու ներկայացուցչի:
Նրանց խոսքով՝ մի քանի օրվա ընթացքում հատուկ ծառայությունները պետք է պատրաստեն փաստաթղթի գաղտնազերծված տարբերակը`դրա հրապարակման համար: Այնուամենայնիվ, զեկույցում, չնայած ուսումնասիրված տեղեկատվության հսկայական ծավալին, վերջնական եզրակացություն չի ներկայացվում վիրուսի ծագման մասին: