ԱՄՆ-ի արևմուտքում ավելի քան 470 հազար հեկտար տարածք ծածկված է անտառային հրդեհներով: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին իր կայքում հայտնել է Այդահոյում գտնվող Ազգային միջգերատեսչական հրդեհային կենտրոնը:
Ներկա դրությամբ 80 խոշոր անտառային հրդեհ է գրանցվել: 13 նահանգներում այրման ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 475,9 հազար հեկտար: Տարեսկզբից տարբեր աստիճանի անտառային հրդեհների հետևանքով ԱՄՆ-ում այրվել է ավելի քան 1 միլիոն հեկտար տարածք:
Ամենավատ իրավիճակը Մոնթանայում է, որտեղ հաղորդվել է 18 խոշոր հրդեհի մասին: Այդահոյում գրանցվել է 17 խոշոր հրդեհ, Կալիֆորնիա և Օրեգոն նահանգներում՝ իննական։ Տուժածների կամ զեհերի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվել:










