ԱՄՆ-ը չի մասնակցի Կորեայի Հանրապետության և բրիտանական ավիակրի հարվածային խմբի առաջիկա համատեղ ռազմածովային զորավարժություններին: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը:
«Ներառված են մի շարք այլ երկրների նավեր, այդ թվում՝ ԱՄՆ-ից, սակայն զորավարժությունները լինելու են բացառապես երկկողմանի», – ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 31-ին Կորեական թերակղզու ջրերում նախատեսվում են մարդասիրական և աղետների ժամանակ աջակցություն ցուցաբերելուն ուղղված զորավարժություններ։











