ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի՝ ապրիլի 29-ին, Կոնգրեսին ուղղված իր առաջին ուղերձում հայտարարել է, որ ամերիկյան պետությունը «կրկին ոտքի է կանգնում». հայտնում է Սպիտակ տունը:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ 2021-ի հունվարին ինքը ղեկավարել է ճգնաժամային երկիրը, որը բախվել էր դարի ամենասարսափելի համաճարակին և ամենավատ տնտեսական ճգնաժամին`Մեծ դեպրեսիայից ի վեր (համաշխարհային տնտեսական ճգնաժամը տևեց 1929-ից 1939 թվականներին), ինչպես նաև ամենաբռնի հարձակմանը ամերիկյան ժողովրդավարության վրա (Կապիտոլիումի վրա հարձակումը)՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից (1861-1865) ի վեր:
«Հիմա՝ հարյուր օր անց (նախագահի պաշտոնը ստանձնելուց), կարող եմ հայտնել, որ Ամերիկան կրկին ոտքի է կանգնում»,- ընդգծել է Բայդենը: