ԱՄՆ վարչակազմը Իրանի իշխանություններին կոչ է անում Թեհրանի միջուկային զարգացումների մշտադիտարկման ռեժիմը պահպանելու համար անհապաղ փոխգործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ պարտավոր չէ երկարաձգել ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը։ Իիր հերթին, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ Թեհրանը պետք է անհապաղ պատասխան տա իրանական միջուկային օբյեկտներում մշտադիտարկման տեխնիկական համաձայնագիրը երկարաձգելու հարցի վերաբերյալ, որն ավարտվել է հունիսի 24-ի կեսգիշերին: