ԱՄՆ-ի զինվորականները կարծում են, որ իրավիճակը Աֆղանստանում արագորեն վատթարանում է, և «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կարող են գրավել երկրի մայրաքաղաք Քաբուլը մեկից երեք ամսվա ընթացքում: Այդ մասին հաղորդել Է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան բանակի աղբյուրներ: «Ամեն ինչ վատ ուղղությամբ է ընթանում», նշել է թերթի զրուցակիցներից մեկը:
Ըստ մեկ այլ աղբյուրի՝ Պենտագոնը ներկայումս ելնում է նրանից, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի մոտ ժամանակներս Աֆղանստանի մայրաքաղաքից ամերիկացի դիվանագետներին և մյուս անձնակազմին տարհանելուն, քանի որ իրադարձությունների զարգացման որոշ ամերիկյան սցենարներ նախատեսում են թալիբների կողմից Քաբուլի գրավում 30-90 օրվա ընթացքում:
Հրատարակությունը նշում է, որ Պենտագոնն այսպիսով վերանայել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախորդ՝ հունիսին պատրաստած գնահատականները, որոնց համաձայն՝ թալիբները կարող են գրավել Քաբուլը վեց ամսվա ընթացքում:











