Եթե արմատական «Թալիբան» շարժումը պահպանի իշխանությունը Աֆղանստանում, մեկ կամ երկու տարվա ընթացքում «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը կկարողանա վերականգնել Միացյալ Նահանգներում ահաբեկչություններ կազմակերպելու իր ներուժը: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը:
«Ալ-Ղաիդային, ամենայն հավանականությամբ, կպահանջվի մեկից երկու տարի՝ որոշակի ներուժ ստեղծելու համար, որը որևէ սպառնալիք կներկայացնի մեր երկրի համար», – մեջբերում է գործակալությունը ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրեն Սքոթ Բերիերին։
ԱՄՆ հետախուզական մարմիններն արդեն հետևում են «Ալ-Ղաիդայի» ջանքերին՝ վերականգնելու խմբավորման ներկայությունն Աֆղանստանում, իր հերթին ասել է Կենտրոնական հետախուզական վարչության փոխտնօրեն Դևիդ Քոենը: