Յոթ շաբաթվա ընթացքում առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները արձանագրել են COVID-19-ի դեպքերի աճ, հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Յոթ շաբաթվա ընթացքում առաջին անգամ մենք տեսնում ենք վարակվածության աճ: Վեց տարածաշրջաններից չորսում աճ է գրանցվել: Սա հիասթափեցնող է, բայց ոչ զարմացնող», ընդգծել է նա: Կազմակերպությունը դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչի հետ է կապված աճը: