Սիրիայի դեմ վերջերս տեղի ունեցած Իսրայելի ագրեսիան՝ չնայած Դամասկոսի հնազանդ ղեկավարությանը, ընդգծում է մեր շուրջը ծավալվող իրականությունը վերանայելու անհրաժեշտությունը. Գրում է Mehr-ը։
Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի դեմ վերջերս իրականացված ագրեսիան՝ չնայած Դամասկոսում իշխանության գլուխ կանգնած ստրկամիտ խամաճիկի, ընդգծում է մեր շուրջը ծավալվող իրադարձությունների ավելի խորը ուսումնասիրության կարևորությունը։
Այնտեղ ուրանի հարստացում չկա։ Ատոմային արդյունաբերության զարգացում չի իրականացվում։
Ֆաթթահի, Քադրի, Սեջջիլի նման հրթիռների հետքեր չկան: Նրանցից ոչ ոք չի վանկարկում «Մահ Իսրայելին» կամ «Մահ Ամերիկային»։
Ահմադ ալ-Շարաայի իշխանության հենց սկզբից ամեն ինչից պարզ էր, որ ծառայելու են իրենց տերերին ու դառնան ստրուկ։
Նրանց կարծիքով, Իրանից, Հեզբոլլահից և Եմենի Անսարուլլահից բացի, այլ թշնամիներ չկան: Նրանց համար Ամերիկան, Իսրայելը և Մեծ Բրիտանիան բոլորը բարեկամական և եղբայրական ազգեր են, և նրանք ուրախ կլինեն իրենց կյանքը զոհաբերել նրանց համար:
Սիրիայի բանակի գլխավոր շտաբի վրա լայնածավալ ռազմական հարված է հասցվել։
Սիրիայի նախագահական պալատի վրա հզոր հարված է հասցվել։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայի շուրջ 160 օբյեկտների վրա լայնածավալ հարձակում է տեղի ունեցել։
Mehr